Իշխանական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ԱԺ նիստում պարզաբնում է, թե ինչու պետք է ՔՊ-ականներտը դեմ քվեարկեն «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին՝ «նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին, որով առաջարկվում էր, 68000 դրամը բարձրացնել 100 հազար դրամի։
«Նախագծով առաջարկը վերաբերում էր միայն ամսական աշխատավարձին և որևէ անդրադարձ չկար գործավարձով կամ ժամավարձով աշխատողների ժամային տարիֆային դրույքաչափերի։ Սրա մասին հանձնաժողովում եղել է քննարկում, նախագծի հիմնական զեկուցողը ընդունել է, որ դա ենթակա է լրացման և պետք է վերանայվեն ոչ միայն ամսական աշխատավարձերը այլ նաև ժամային դրույքաչափի գումարները»,-ասաց Տիգրանյանը։
ՔՊ-ական պատգամավորը հորդորեց դեմ քվերակել նախագծին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը