ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը ևս հորդորում է ՀՀ տարածային ամբողջականությանը դեմ խոսելու ընդդիմության նախագծին դեմ քվեարկել։
«Ես պնդում եմ, որ այս նախաձեռնությունը ՀՀ-ին դեմ է, Դուք կարող եք երկար հայրենասիրության ճառեր ասեք և ՀՀ շահի դեմ նախագիծ ներկայացնեք, դա ձեր իրավունքն է, բայց մեր պարտականությունն է՝ թույլ չտալ ՀՀ քաղաքացու վիճակը վատթարացնող նախագծերը դառնան օրենքներ»,-ասաց Հովակիմյանը։
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը