01 02 2022

Ի՞նչ նկատի ուներ Էրդողանն իր այդ հայտարարությամբ․ Արտյոմ Տոնոյան

Ի՞նչ նկատի ուներ Էրդողանն իր այդ հայտարարությամբ․ Արտյոմ Տոնոյան

Արևելագետ Արտյոմ Տոնոյանը գրում է․

2020թ. դեկտեմբերին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն արեց այսպիսի մի հայտարարություն. «Ադրբերանի տարածքների ազատագրումը բռնազավթումից չի նշանակում պայքարի ավարտ»։

Ի՞նչ նկատի ուներ Էրդողանն իր այդ հայտարարությամբ, մանավանդ երբ դրան հաջորդեց այն խոսքը, որ պատերազմում իրենց արածը Էնվերի հոգին է փառավորել։

Էնվերը ուներ ծրագիր Կովկասի հայերի վերաբերյալ, որի մասին պատմել է Թալեաթը Խատիսյանին և դա տեղ է գտել վերջինիս գրքում։

Ըստ Էնվերի ծրագրի՝ ցեղասպանությունից հետո՝ արդեն 1918թ., երբ ռուսական զորքերը լքել էին Կովկասյան ճակատը, Թուրքիան պետք է բնաջնջեր նաև Կովկասում մնացած 2 միլիոն հայերին։ Ինչքան էլ պարադոքսալ թվա, սրան դեմ է եղել ինքը՝ Թալեաթը, և հայտնել Էնվերին, որ այդ բնաջնջումից հետո եթե նույնիսկ 100.000 հայ մնա աշխարհի երեսին, գլխացավանք է դառնալու Թուրքիայի համար։

Ամեն դեպքում Էրդողանի կողմից Բաքվում Էնվերի հոգին փառավորելը և պայքարի ավարտված չլինելու մասին հայտարարելը խոսում է հենց էնվերյան ծրագրի թարմացման և վերանայման մասին։ Էրդողանը հենց այդ ծրագիրը նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ պայքարը չի ավարտվում այդ պատերազմի արդյունքներով։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ