Արևելագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Թշնամին նայել ու սովորել է ամեն ինչ ձեզանից, հենց ձեզանից։
Տեսել է ու ուսումնասիրել հենց ձեր մեդիաքաղաքականությունը՝ 2018թ.-ից իրականացվող։ Տեսել է, որ հիմարագույն մի գրառում, մի տեսահոլովակ, մի բառ, մի արտահայտություն, մի տուշոնկա ինչպես կարող է գազազեցնել ու հունից հանել մի ամբողջ հասարակության, տեսել է ապատեղեկատվության դեմ մարդկանց անպաշտպան լինելը, տեսել է ստի աչքերին նայելով ձեր սուտ խոսելը։
Տեսել է, ճանաչել ու հիմա անում է մեր դեմ էն, ինչ դուք եք արել համարյա 3 տարի։
Ցավալի է, որ էս անգամ ոչինչ չներվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը