08 01 2020

Տարածաշրջանը նմանվում է եռացող կաթսայի. Իրանագետ



Տարածաշրջանը նմանվում է տաքացող կաթսայի,որտեղ բավականին բարդ են լինելու տնտեսական  հարաբերությունների պատշաճ մակարդակի ապահովումը: Այս մասին Yerevan.today-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերություններում վերջին զարգացումներին. «Ենթադրվում է, որ այս հակամարտությունը դեռ ունենալու է շարունակություն և տեղի է ունենալու որոշակի սրացում առաջիկա օրերին ևս՝ հաշվի առնելով իրանական կողմի հայտարարությունները»:

Ինչ վերաբերում է խաղաղ բանակցությունների հնարավորությանը, մեր հյուրը նշեց. «Տրամաբանությունը հուշում է, որ խաղաղ բանակցություններ ասվածը երբևէ չի տվել ցանկալի արդյունք Թրամփի կառավարման  շրջանում: Նմանատիպ փորձ եղել է Օբամայի  կառավարման տարիներին և բավականին հաջող, սակայն  կարծես Թրամփի վարչակարգն այլ  մոտեցում ունի Իրանի Իսլամական հանրապետության նակտմամբ»:

Իսկ թե Հայաստանն այս հարցում ինչ դիրքորոշում պետք է ունենա, իրանագետը նշում է. «Հայաստանը պետք է հնարովորինս չեզոք դիրքորոշում ապահովի, եթե հաշվի առնենք, որ հակամարտող կողմերը ոչ թե օրինակ՝  Ադրբեջանական հանարապությունն է ու Իրանի իսլամական հանրապետությունը, այլ ԱՄՆ-ն և Իրանը, որոնցի երկուսի հետ էլ Հայաստանը  ունի բարեկամական հարաբերություններ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ