«Երբ ասում եք ՝ «բա էն ժամանակ» , նշեմ, որ էն ժամանակի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը և շատ իշխանական պատգամավորներ Ջդրդուզում շուրջպար էին պարում , հպարտությամբ գնում էինք, Ալեն Սիմոնյանը և Սուրեն Պապիկյանը նռները ձեռը Աղդամում հպարտանում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է , երբ ասում եք՝ «բա՝ դու», այդքանը առնվազն հիշեք»,- ԱԺ ամբիոնից դիմելով իշխանական պատգամավորներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Շարունակելով խոսքը նա նշեց․
«Սիրե՛լի հայրենակից, այստեղ իշխանության պատգամավորներից շատերի հիշողությունն իրենց տարիքին համապատասխան է , կարծում են հասարակությունը չունի հիշողություն, բայց համացանցի դարում առնվազն պետք է զգույշ լինել ։ Վահագն Ալեքսանյանը, չգիտեմ որտեղի՞ց է «Վիկիլիքս»-ում կարդացել , բայց խորհուրդ կտամ ընդմիջմանը զանգի Մեդիամաքս լրատվական գործակալության տնօրեն Արիկ Թադևոսյանին ու հարցնել՝ պարոն Թադևոսյան Վիկիլիքսից ե՞ք արտատպել Քոչարյանի կտրուկ պատասխանը Էրդողանին , Թադևոսյանն էլ կասի՝ ոչ 2005 թվական ապրիլի 26 , նախագահի աշխատակազմը , բացառության կարգով Մեդիամաքսին է տրամադրել այդ նամակը, այն գաղտնի չի եղել , ուղղակի պետք է մի քիչ սովորել կամ ավելի տարիքովներից հարցնել, օրինակ՝ Հովիկ Աղազարյանից կարելի է հարցնել, ինքը կարծում եմ կհիշի»,-խոսքը եզրափակեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը