Մարդիկ ինչո՞ւ են բավականին արագ մոռանում մեր ժողովրդի հետ կատարված իրադարձությունները՝ 32 տարի առաջ Բաքվում իրականացված հայերի կոտորածը, մոտավորապես մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմը և դրանից հետո չդադարող սահմանային լարվածությունը․ ո՞րն է մեր այդքան կարճ հիշողության պատճառը։ Ի՞նչ մեխանիզմներ է գործի դնում իշխանությունը մոռացության տալու նույնիսկ երկու օր առաջ տեղի ունեցած ռազմական գործողությունները, որի հետևանքով կրկին զոհեր ունեցանք։
Վերջին կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը կարճ անդրադարձ ունեցավ սահմանային իրավիճակին և ասաց, որ մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր․ ի՞նչ է նշանակում Փաշինյանի այս միտքը, հիմա մարդկանց ինչի՞ է նախապատրաստում։ Այս և այլ հարցերի վերաբերյալ Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը