10 01 2022

Ղազախստանում անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են եղել. Տոկաև

Ղազախստանում անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են եղել. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանում անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են եղել, հաղորդում է ТАСС-ը: Նա հայտնել է, որ Ղազախստանում անկարգությունների նախապատրաստությունը երկար ժամանակ է տևել։

Տոկաևը նաև հայտարարել է Ղազախստանում անկարգություններին միջազգային ահաբեկիչների մասնակցության ապացույցների առկայության մասին։ Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ Ղազախստանի ավազակախմբերը փորձել են տիրանալ զենքին եւ մարտական տեխնիկային։

Տոկաևը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ