Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակներս: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
«Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս: Որևէ անհաղթահարելի խոչընդոտ այս բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին չենք տեսնում», - ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը