27 12 2021

Իշխանությունը հանցանք է կատարում և հանցակից է դարձնում բազմաթիվ պաշտոնյաների․ Ռոբերտ Քոչարյան



Այս իշխանությունը հրաժարվեց այն սկզբունքից, որի դրոշների տակ եկել է իշխանության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս առումով հետաքրքիր էր Հայկ Մարությանի ելույթը։ Երբ մենք ենք դա ասում, ընկալումն այլ է, երբ իրենց թիմի կարկառուն ներկայացուցիչն է ասում, ընկալումն այլ է։ Հիմա ինչ կատարվում է կալանավորումների հետ, մի խայտառակություն է։ Կալանավորումների այն քանակը, որն այսօր է, երբևէ որևէ իշխանության մոտ ուղղակի չի եղել։ Իմ նախագահության ժամանակ ՏԻՄ-երին երբեք ուժային կառույցները չեն մասնակցել, երբեք այսպիսի ներգրավվածություն չի եղել։ Այն ժամանակ, երբ վարչապետ էր Անդրանիկ Մարգարյանը, ով կուսակցական էր և կար շատ բնական ցանկություն կուսակցության կողմից մասնակցելու ամեն տեղ, ես զսպում էի միշտ և ասում էի, որ սա ՏԻՄ ընտրություններ են և ով էլ ընտրվի, ցանկանալու է իշխանության հետ, կառավարության հետ լավ հարաբերություններ ունենալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ