27 12 2021

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր կետերը կատարված են, բացի գերիների վերադարձից. Ռոբերտ Քոչարյան



Ինչ վատ բան կա նոյեմբերի 9-ի փաստաթղթում, արդեն կատարված է։ Այս մասին իր տարեվերջյան մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Բոլոր վատ կետերն արդեն իրականացված են ու որևէ ողջամիտ մարդ չի գալու ու ասելու՝ չեղարկենք, իրականացված է, բացի մեկ կետից, որը մեզ էր պետք՝ գերիների վերադարձը», - նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Ինչ վերաբերում է Հադրութն ու Շուշին հետ բերելուն, Քոչարյանն արձագանքեց՝ այո, պետք է ձգտել գոնե ԼՂ տարածքի ամբողջականությունը ինչ-որ տեղ վերականգնել։

«Այն, ինչ եղել է, չեմ կարծում, որ հնարավոր է, բայց այդ ուղղությամբ քայլեր անելը չի կարող հաջողության գոնե մի մասը չիրականացվի։ Ես այն մարդկանցից եմ, որը հավատում է մեկ բանի՝ ամեն օր քայլ կատարելով, ամեն օր մի բան անելով, քարը քարին դնելով՝ հնարավոր չէ ինչ-որ տեղ ինչ-որ չափի հաջողություն չունենաս», - ընդգծեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ