Օրերս պաշտոնին հրաժարեշտ տվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ ՔՊ-ն երկու հիմնավորում ուներ՝ խոստումները չի կատարել, բացի այդ՝ կուսակցությունից դուրս է եկել։ Նախընտրական խոստումները չկատարելու մասին ձևակերպումը շատ ուշագրավ էր, որովհետև Նիկոլ Փաշինյանի երեքուկեսամյա կառավարման ընթացքում կառավարությունը տապալել է իր խոստումները գրեթե ամբողջությամբ։ Իսկ ո՞րն է պատճառը։ Գլխավոր պատճառների թվում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն է․ կադրերի մեծամասնության մասնագիտությունից չի բխում իր պաշտոնը, բարձր պաշտոններում նշանակված գրեթե բոլոր անձինք մինչ հեղափոխությունը հեռու են եղել պետական կառավարման համակարգից՝ Նիկոլ փաշինյանից սկսած, և կան անգամ անձինք, որոնք չունեն դիպլոմ, բայց ունեն բարձր պաշտոն՝ դարձյալ Նիկոլ Փաշինյանից սկսած։
Ստորև ներկայացնում ենք փոքր մասն այն բարձր պաշտոնյաների, որոնք պետական կառավարմանը սկսել են ծանոթանալ միայն բարձր պաշտոնի նշանակվելուց հետո։
Նարեկ Մկրտչյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Պատմական գիտությունների թեկնածու է, զբաղվել է դասախոսական գործունեությամբ, 2018-ից հետո դարձել է պատգամավոր։ Պետական ապարատում հայտնվել է հեղափոխությունից հետո։
Անահիտ Ավանեսյան
ՀՀ Առողջապահության նախարար
Մասնագիտությամբ իրավաբան է, պետական ապարատում աշխատել է 2018-ից հետո, եղել է ԱՆ տեղակալ, հետո` նախարար։
Արարատ Միրզոյան
ՀՀ Արտաքին գործերի նախարար
Պատմական գիտությունների թեկնածու է։ 2017-ից է եղել ԱԺ պատգամավոր, հեղափոխությունից հետո` փոխվարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար։ Մինչ նախարար նշանակվելը, դիվանագիտական համակարգի հետ առնչություն չի ունեցել։
Վահան Քերոբյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Ունի մաթեմատիկոսի որակավորում: Menu.am-ի հիմնադիրն է, «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն է եղել, որը սնանկ է ճանաչվել՝ 2013 թվականին։ Կառավարությունում հայտնվել է 2020է․ նոյեմբերից՝ կապիտուլյացիայից հետո։
Սուրեն Պապիկյան
ՀՀ Պաշտպանության նախարար
Մասնագիտությամբ պատմաբան է, մինչ հեղափոխությունը աշխատել է պատմության ուսուցիչ` դպրոցում։ Ըստ տեղեկությունների` զինծառայության ժամանակ իր հրամանատարին դանակահարել է, դատապարտվել է: Պետական կառավարման համակարգում է հեղափոխությունից հետո։
Պաշտպանության հետհեղափոխական մյուս նախարարները․
Վաղարշակ Հարությունյան
Ունի զինվորական կրթություն, մեկ տարով եղել է ՀՀ պաշտմանության նախարար` 1999-2000թթ․, 2002 թ-ին՝ աստիճանազրկվել է․ մինչ 2020թ-ը հեռու է եղել Զինված ուժերից։ 20 տարվա դադարից հետո, դարձյալ նշանակվել է Պաշտպանության նախարար։
Արշակ Կարապետյան
Ունի ռազմական կրթություն․ 2021 թվականին նշանակվեց պաշտպանության նախարար, այն դեպքում, երբ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ազատվել էր Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ թերացումների համար։
Գնել Սանոսյան
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Մասնագիտությամբ աշխարհագրագետ է: Եղել է աշխարհագրության ուսուցիչ։ Պետական համակարգում է հեղափոխությունից հետո։
Ռազմիկ Պետրոսյան
ՀՀ Արագածոտնի մարզպետ
Պաշտոնի է նշանկվել օրենքի խախտումով՝ չունի բարձրագույն կրթություն։
Կարեն Սարգսյան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Ունի մարզական լրագրողի որակավորում։ Պետական համակարգում չի աշխատել։ 2009-2015թթ.-տեղափոխվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, զբաղվել ձեռներեցությամբ։ «Խոպանից» վերադառնալուց և հեղափոխությունից հետո, գործը փոխել է մարզպետի պաշտոնով։
Արամ Խաչատրյան
ՀՀ Լոռու մարզպետ։
Մինչ հեղափոխությունը եղել է ռազմագիտության ուսուցիչ։ Պետական համակարգում է հայտնվել հեղափոխությունից հետո։
Նազելի Բաղդասարյան
ՀՀ Շիրակի մարզպետ
Մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է որպես իրավական լրագրող՝ մինչ հեղափոխությունը։ Պետական կառավարման համակարգում է հայտնվել հեղափոխությունից հետո։
Մելիքսեթ Պողոսյան
ՀՀ Սյունիքի մարզպետ
Նշանակվել է օրենքի խախտմամբ։ Համաձայն պաշտոնական կենսագրության՝ չունի բարձրագույն կրթություն, դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել գյուղի կոլտնտեսությունում:
Արարատ Գրիգորյան
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է որպես փաստաբան։ Պետական կառավարման համակարգում է 2019 թվականից։
Հայկ Ղալումյան
ՀՀ Տավուշի մարզպետ
Աշխատել է բանկում։ Պետական համակարգում է 2019 թվականից։ Նիկոլ Փաշինյանի քավորն է։
Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ
Մասնագիտությամբ երկրաբան է, աշխատել է սուպերմարկետում։ Հեղափոխությունից հետո հայտնվել է մարզպետի պաշտոնին։
Լիլիթ Մակունց
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Հեղափոխությունից առաջ եղել է դասախոս Հայ-Ռուսական համալսարանում։ Պետական կառավարման համակարգում է հայտնվել հեղափոխությունից հետո։
Արգիշտի Քյարամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ
Մասնագիտությամբ իրավաբան է, հեղափոխությունից հետո եղել է ՊՎԾ ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող, մեկ օրով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ, ԱԱԾ տնօրեն: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Եվ այս ամենը՝ երեք տարում։
ՊՎԾ մյուս նախկին պետերը․
Դավիթ Սանասարյան
Մասնագիտությամբ իրավաբան է, եղել է պատգամավորի օգնական, Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար: Պետական կառավարման համակարգում հայտնվել է հեղափոխությունից հետո՝ նշանակվել է ՊՎԾ պետ, քրեական գործ է հարուցված, ունի մեղադրյալի կարգավիճակ։
Տիգրան Ուլիխանյան
Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է մասնավոր ոլորտում։ 2018-ից հետո պատգամավոր է դարձել։
Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ
Որևէ առնչություն չի ունեցել պետական կառավարմանը, ավելին՝ 2008 թվականի մարտի 1-ի-ից հետո եղել է հետախուզման մեջ, մեկ տարի 4 ամիս փախել է արդարադատությունից, այնուհետև կալանավորվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ 2011թ․ համաներվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը