Ինչպես արդեն նշել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՌՀ անդամի իշխանական թեկնածու Արթուր Մանուկյանը երկու կեսնագրություններ ունի և սուտ տեղեկատվություններ է տրամադրել: Նիստի ընդմիջմանը նա լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց համապատասխան փաստաթղթերը:
«Սա բացահայտ դիսոնանս է, ԱԺ էջում զետեղել երկու կենսագրություն՝ մեկը աշխատանքային գրքույկի քաղվածք, մեկը թղթային կենսագրություն և այսպիսի հակասություն, սա պարզապես անթույլատրելի է: Այստեղ խոսքը քաղաքական բարոյականության մասին է, որի մասին երեկ ԱԺ-ում խոսում էր իշխանության մեկ այլ թեկնածու Հակոբ Մովսեսը: Սա երկակի ստանդարտ է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը