20 12 2021

Ո՞նց կարելի է թուրքի հետ ունենալ լավ հարաբերություն, երբ ցեղասպան թուրքը չի ճանաչել իր ոճրագործությունը․ Գևորգյան



Թուրքերը ցանկանում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գործընթացները ՀՀ-ի կողմից դադարեցվեն։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

«Այսօրվա իշխանազավթները հասարակությանը մատուցում են, թե մոռացեք, որ թուրքերը մորթել են ձեր պապերին, իրենց հետ խնդիր չունենք, և պետք է շատ լավ հարաբերություն ունենալ։ Ոնց կարելի է ցեղասպան թուրքի հետ ունենալ լավ հարաբերություն, երբ ցեղասպան թուրքը չի ճանաչել  իր ոճրագրոծությունը։ Նույն ցեղասպան թուրքն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցել է իր եղբայր Ադրբեջանին։ Նման հանձնաժողով ստեղծելով անմիջական հարված է գալիս ՀՀ-ի վրա։ ՀՀ պետականության ոչնչացման գործընթացն է, ոչ թե դիվանագիտական գործընթաց»,-ասաց Գևորգյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ