Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Շուշիում կովկասյան թաթարները` այժմ ազերի հորջորջվող, սկսեցին հայության կոտորածներ, որոնք միայն Շուշիով չսահմանափակվեցին։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց։
Մարտի 23-ին Շուշիում իրականացված կոտորածների արդյունքում միայն Շուշիում սպանվեց մոտ 8000 հայ։ Շուրջ 5000 մազապուրծ հայեր փախան դեպի այլ շրջաններ, հատկապես հարևան Վարանդա և Դիզակ։
Երբ թուրքը խոսում է խաղաղության մասին, նշանակում է կոտորած է ծրագրում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը