11 03 2024

Այստեղ էլ ենք պարտվել և շատ վաղուց... Հայր Զաքարիա

Այստեղ էլ ենք պարտվել և շատ վաղուց... Հայր Զաքարիա

Հայաստանում շարունակվում են քրեական ենթամշակույթը գովազդող, բռնությունն արդարացնող, ընտանեկան անհասկանալի հարաբերություններն ի ցույց դնող, անիմաստ սերիալների նկարահանումները, այս մասին դիտարկում է արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Մինչ մեր հարևանը գիտակցաբար մեծ գումարներ է ներդնում՝ աշխարհը հեղեղելով պատմական և տարաբնույթ իր սերիալներով, հստակ քաղաքականությամբ փոխելով թուրքի կերպարը, մենք շարունակում ենք քրեական ենթամշակույթը գովազդող, բռնությունն արդարացնող, ընտանեկան անհասկանալի հարաբերություններն ի ցույց դնող, անիմաստ սերիալների նկարահանումները։ Էլ չեմ խոսում գռեհիկ հումորային հաղորդումների և համատարած ռաբիսության մասին․․․։ Այստեղ էլ ենք պարտվել և շատ վաղուց․․․», - Facebook-ում գրել է Հայր Զաքարիան։

Նա նշել է, որ գովասանքի են արժանի և բացառություն են Հրաչյա Քեշիշյանի նկարահանած մի քանի ֆիլմերը և, հատկապես, «Նժդեհ»-ը։

«Գոնե նոր սերունդն այս ֆիլմի միջոցով իմացավ այս մեծ հայի մասին։ Երազանքս է մեկ օր հնարավորություն ունենալ և նկարահանել ոգեշնչող սերիալներ գրերի գյուտի, Վարդանանց պատերզմի և Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի հիման վրա»,- Facebook-ում գրել է  Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ