ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որևէ փաստաթուղթ․ այսպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է։Այս մաին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Սա թող իմանան բոլորը։ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից Հայաստանը նոր զիջումների տանելու»,- արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։
Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է լինելու՝ ասաց նա։ Հայաստանի, որպես ազգային և ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության և սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը