17 12 2021

Ձեզ չե՞ն սովորեցրել, որ կնոջը հրողին նկատողություն են անում, ամոթանք են տալիս, ոչ թե ձեզ պես․․․ Ագնեսա Խամոյանը՝ Սուրեն Պապիկյանին

Ձեզ չե՞ն սովորեցրել, որ կնոջը հրողին նկատողություն են անում, ամոթանք են տալիս, ոչ թե ձեզ պես․․․ Ագնեսա Խամոյանը՝ Սուրեն Պապիկյանին

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ռազմական փորձագետները դեռ չեն կարողանում հաշտվել մտքի հետ, թե ինչպես Սուրեն Պապիկյանը կարող էր պատերազմող երկրում դառնալ պաշտպանության նախարար, բայց հայոց ճակատագրի հեգնանքով հա՛մ նախարար է, համ էլ գնահատական է տալիս իր՝ հասկանալու ընդունակությունից թեև չբխող, բայց պաշտոնից բխող գործունեության վերաբերյալ հարց տվող լրագրողներին, որոշում՝ նրանք լրագրող են, թե՝ ոչ։
Լրագրողները հարց են տալիս Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ իր ուղիղ կապից, որակում է էժան հարց, հարց են տալիս Արցախում ու Հայաստանում ծառայող սպաների աշխատավարձի տարբերությունից, կրկին անտեսում է։ 100 թիկնապահի ուղեկցությամբ է քայլում, նրանք էլ հրում են հարց տվողներին, որովհետեւ ասելիք չունի, չի տիրապետում, բայց լավ՝ տղամարդկություն էլ չկա՞։ Ձեզ չե՞ն սովորեցրել, որ կնոջը հրողին նկատողություն են անում, ամոթանք են տալիս, ոչ թե ձեզ պես․․․
Պարոն Պապիկյան, ձեզ հարկատուները չեն վճարում, որ դուք որոշեք, թե ով է լրագրող, ով՝ ոչ, չեն վճարում, որ թիկնազորներով վազեք հերթական սորոսականին պաշտոն տալու, ձեզ վճարում են, որ աշխատեք ի բարօրություն մեր պետության, իսկ երբ ձեր կոնկրետ պաշտոնեական գործունեության վերաբերյալ հարցեր են տալիս, կանգնեք ու պատասխանեք՝ առանց մարդկանց հիմարացնելու ու ականջներից լապշա կախելու։
Հսկայական թիկնազորո՞վ եք գնում մայր բուհ, վաղը էդ պաշտոնը չի լինելու, չի լինելու թիկնազորը, միայնակ եք փողոց դուրս գալու, կախարդանքից հետո կառքը դդում է դառնալու, ու պատկերացնո՞ւմ եք, փողոցում հանդիպեք լրագրող Սյուզի Բադոյանին․ կողքներդ ավազ չեղավ, գլուխը ո՞ւր եք մտցնելու։ Իրենք ձեր չեղած իշխանության ավարտից հետո էլի հանրության համար իրենց կարևոր գործն են անելու, իսկ ո՞ւր կլինեք դուք և ո՞վ կլինեք դուք, վստահ եմ ինքներդ էլ չեք պատկերացնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ