15 11 2024

Պարո՛ն Մեսրոպյան, եկել եք մեր քվեն եք ակնկալում, բա չիմանա՞նք՝ ո՞վ եք եղել Դուք. Ագնեսա Խամոյան



Ձեր ֆեյսբուքյան էջը ՔՊ-ի Քանաքեռ-Զեյթուն տարածքային կառույցի խորհրդի նիստերի մասին արձանագրություններ են, բայց ես, այդուհանդերձ, առաջարկում եմ հասկանանք, թե որքանո՞վ եք ի վերջո ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել կամ չզբաղվել։ Այս մասին ԱԺ նիստին ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը դիմելով` թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին:

«Հուլիսի 12-ին Դուք մի այսպիսի գրառում եք արել. «Այ անբովանդակ, սրբապիղծ, սադրիչ սրիկա, հասա՞ր նպատակիդ, այ փրկիչ», հարց՝ ու՞մ նկատի ունեք։ Երկրորդ գրառումը` «Կարծում եմ, երեկ Բրյուսելում ազդարարվեց Հայաստանում ռուսական նեոգաղութացման ժամանակաշրջանի ավարտը»։ Շարունակու՞մ եք մնալ այդ կարծիքին»,- ասաց պատգամավորը:

Ըստ Մեսրոպյանի՝ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո իր մեջ նման կամք և ուժ գտել է և կարող է լինել չեզոք, հավասարակշռված հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, ինչը պահանջում է տվյալ պաշտոնի անձնագիրը։

Խամոյանն արձագանքեց. «Պարո՛ն Մեսրոպյան, Դուք ասում եք, թե ով եք եղել, Ձեր իրավունքն է։ Բա եկել եք, մեր քվեն եք ակնկալում, բա չիմանա՞նք՝ ո՞վ եք եղել Դուք։ Բա մենք էլ ենք ուզում իմանալ՝ Դուք ո՞վ եք եղել ի վերջո։ Հարցս հետևյալն է՝ մենք էլ անհագ, մեծ ցանկություն ունենք իմանալու, թե ով եք։ Դուք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթները ակտիվ տարածող եք, ես հայտնաբերեցի նաև, որ դուք Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագու եք»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ