15 12 2021

Բաքվի բռնապետն անձամբ սպառնում է արդեն Քաշաթաղյան միջանցքում նման հսկողություն իրականացնել․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետն անձամբ սպառնում է արդեն Քաշաթաղյան միջանցքում նման հսկողություն իրականացնել․ Վարդան Ոսկանյան

Մեզ հավաստիացնում էին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական բաշիբոզուկների «մաքսային» և «սահմանային» կոչեցյալ հսկողությունը թույլատրվել է, որպեսզի չլինի «միջանցքային տրամաբանություն»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենքի» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա Բաքվի բռնապետն անձամբ սպառնում է արդեն Քաշաթաղյան միջանցքում նման հսկողություն իրականացնել՝  պահանջելով իր երազած «միջանցքը»։

Եթե մի պահ պատկերացնենք, որ նրան տրվի նույնիսկ իր ամբողջ ուզածը, վստահեցնում եմ՝ չի բավարարվելու և վերջում, ինչպես խոսուն կերպով հայտնի է երևանյան աշխարհաբարից, ասելու է՝ «մի հատ էլ կզեք, վրեքներովդ հավալա թռնեմ»։

Լուծումը մեկն է՝ տքնաջան և գերակտիվ աշխատանքով ստանալով դաշնակիցների և միջազգային հանրության աջակցությունը, գոնե մեկ անգամ ջարդել սրա բաշիբոզուկների մռութը տեղային մարտի մակարդակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ