09 12 2021

ԱԺ իշխանական պատգամավորներն օրինակ ծառայո՞ւմ են․ Արամ Վարդևանյան



Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր չի կարող երբևէ իրեն թույլ տալ այնպիսի վարքագիծ, որ նույնիսկ անուղղակի ընկալվի, որ կողմ է վիրավորանքին, առավել ևս ծանր կամ ծայրահեղ ծանր վիրավորանքին։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մեր հասարակության մեջ պետք է վիրավորանքը տեղ չունենա, բայց քննադատությունը պետք է թույլատրելի լինի։ Ինձ մոտ տպավորություն էր, որ պատգամավորներից մի քանիսը լուրջ պայքարում են, օրինակ՝ Freedom House-ի հետ, բայց սիրելի հայրենակիցներ, այդ կազմակերպությունները մեզնից ավելի շատ բան գիտեն։ Հիմա այս հարցի վերաբերյալ, որ ասում են՝ սա հետընթաց է, էստեղ բանավիճելու բան չկա»։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021թ–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները։

Ավելին՝ տեսանյութով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ