25 07 2022

Արդյո՞ք Վճռաբեկ դատարանի որոշմամբ առաջնորդվելու դեպքում կարելի է դատավորին պատասխանատվության ենթարկել․ Արտակ Ոսկանյան



Ներկայացված միջնորդությունը մենք գնահատում ենք ոչ թե անհիմն, այլ ակնհայտ անհիմն։ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված բոլոր փաստարկներն անհիմն են և մենք տվյալ դեպքում գործ ունենք մի հանգամանքի հետ, որ դատավորն առաջնորդվում է Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ նորմի տրված մենկաբանությամբ։ Հետագայում վերաքննիչը այդ նորմին հակասող մենկաբանութոյամբ դատական ակտ է կայացնում և նախարարությունը այդ հիմքով կարգապահական վարույթ է հարուցում։ Այսինքն սույն գործով ԲԴԽ-ն պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ արդյոք Վճռաբեկ դատարանի որոշմամբ առաջնորդվելու դեպքում կարելի է դատավորին պատասխանատվության ենթարկել, թե ոչ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արտակ Ոսկանյանը։
 
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստում ընթանում էր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին պատասխանատվության ենթարկելու հարցով նիստը: 
 
Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ