Ներկայացրել եմ ՀՀ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որի համաձայն զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ և անվճար՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և ընդգծեց, որ նախագիծը կառավարության կողմից բացասական եզրակացության է ստացել, իսկ հիմնավորումը ծիծաղելի է։
«Կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, ինչպես սպասվում էր նաև խորհրդարանական գլխադասային հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն, իսկ հիմնավորումն այն է, որ հերթի մեջ կարող են լինել ուրիշ մարդիկ, խտրական վերաբերմունք կցուցաբերվի։ Ես կարծում եմ, որ սա ամենավատ ձևակերպումն էր, որ հնարավոր էր մտածել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը