19 11 2024

Հունվարի 1–ից Երևանում տրանսպորտային սակագների արտոնությունների առաջարկն ընդունվեց

Հունվարի 1–ից Երևանում տրանսպորտային սակագների արտոնությունների առաջարկն ընդունվեց

 

Հունվարի 1–ից տրանսպորտային սակագների արտոնությունների առաջարկն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում։

Որոշումն ընդունվեց 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայներով։

Երևանի ավագանին ընդունեց պատերազմում զոհվածների ընտանիքների՝ տրանսպորտից արտոնություններով օգտվելու առաջարկը:

Արցախի կամ ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքի անդամները տրանսպորտից կօգտվեն անվճար՝ 90 օր ու 365 օր փաթեթ ձեռք բերելու դեպքում։

Հիշեցնենք՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ