06 12 2021

Ամեն ինչ անում են արհեստականորեն Արթուր Սարգսյանին մի քանի օր ավելի կալանքի տակ պահելու համար․ Վարդևանյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը, որը նշանակված էր ժամը 15։00-ին՝ Գորիսի դատական նստավայրում, չի կայանալու։

Վարդևանյանի բնորոշմամբ իրավիճակն աննախադեպ է․

«Հիշեցնեմ, որ Արթուր Սարգսյանն օժտված է պատգամավորի անձեռնմխելիությամբ, բայց այս պահին գտնվում է կալանավայրում, ինչպես մեր շատ գործընկերներ։ Բայց Արթուր Սարգսյանի քրեական գործն ունի մեկ առանձնահատկություն. 3 շաբաթից, ուզեն-չուզեն, Արթուր Սարգսյանը լինելու է ազատության մեջ, որովհետև գործի վաղեմության ժամկետն ավարտվում է։ «Քրեական օրենսգիրքը», «Քրեական դատավարության օրենսգիրքը» շատ ուղղակի նախատեսում են, որ եթե քրգործի վաղեմության ժամկետն անցել է, ապա անձը չի կարող լինել կալանավորված», -  ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը նշեց, որ նիստից առաջ մի խումբ պատգամավորներ անձնական երաշխավորության միջնորդություն են պատրաստել, որպեսզի ներկայացնեն դատարան, սակայն մի քանի ժամ առաջ պարզվել է, որ դատավորն առողջական խնդիրներ ունի, նիստը չի կայանալու։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ