25 11 2021

Սրանք պետք է հեռանան իշխանությունից․ այս մի կետով պետք է բոլորս միավորվենք․ Սերժ Սրապիոնյան



Եթե մենք շարունակում ենք հավատալ, որ բանակը կարող ենք վերադարձնել իր նախկին վիճակին և զորացնել և դա լինելու այս մարդկանց օրոք, ապա խորապես սխալվում ենք։ Այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության կազմակերպած սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը։

«Եթե կարծում ենք, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի մի կետ անգամ կարող է հօգուտ ՀՀ-ի լինել, կրկին սխալվում ենք։ Եթե հիմա լինի սահմանագծում, ՀՀ ինքնիշխան տարածքից մենք նվիրաբերում ենք, մի ելք կա՝ սրանց հեռացումը և մի ճանապարհ կա՝ միավորում»,-ասաց Սրապիոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ