17 11 2021

Ես չեմ հավատում, որ այդ բանը ինքնակամ հրաժարական կտա․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանի մասին



Ես չեմ հավատում, որ այդ «բանը» (Նիկոլ Փաշինյան խմբ․) ինքնակամ հրաժարական կտա։ Եթե մինչ այս պահը չենք կարողացել հեռացնել նրան, դա բոլորիս խնդիրն է։ Այս մասին Աժ-ում ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Դա գուցե մեկ կամ մի շաբաթվա հարց չէ,  բայց չի կարող չլուծվել։ Չի կարող Հայաստանը, հայությունը այս պետականակործան ուժի ձեռքում մնալ խաղալիք»,- ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելուն, Վարդանյանը նշում է․

«Երբ հասունացավ պահը՝ ո՛չ մանդատը, ո՛չ ԱԺ-ում լինելը, որևէ բան չի կաշկանդի, բայց մենք գործում ենք, իհարկե որոշակի թերություններով, բայց խնդիրը հստակ է՝ սրան պետք է հեռանցնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ