Para.TV առցանց հեռուստատեսության փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը արձագանքել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանին՝ նշելով.
«ՀՀ ԱԽՔ-ը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին տեղեկացրել է, որ այսօր գիշեր 00.00-ից սկսած Ադրբեջանը պատրաստվում է Գորիս-Կապան ճանապարհահատվածում սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ իրականացնել` տեղադրելով մաքսակետեր:
Չեք պատկերացնի սրան ի պատասխան ինչ է անելու Հայաստանը. տեղադրելու է սեփական մաքսակետերը: Մի հուժկու քայլ: Ուրեմն մեր երկրի մեջ մեր թշնամին գալիս մաքսակետեր ա տեղադրում, որ մեր մեքենաները ստուգի, զուգահեռ մենք էլ ենք մաքսակետեր տեղադրում` նույն մեքենաները ստուգելու համար:
Չեմ հավատում, որ էս իրավիճակը սեփական աչքերով եմ տեսնում: Սա ինչ-որ վատ, շատ վատ երազ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը