Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կա մի ԱԽՔ, Արմեն Գրիգորյան անունով, որն այսօր Հ1 եթերում հայտարարեց, թե Երեւան-Կապան ճանապարհը վերջին 15 տարիներին լավագույն վիճակում է ու զուգահեռ տեղեկացրեց, թե Ադրբեջանն արդեն կեսգիշերից մաքսակետեր է դնում Գորիս-Կապան մարուղու վրա։ Ուղեղի հարթությունը որքա՞ն պետք է լինի, որ հպարտանա կորսված Հայրենիքից հետո կածանի ասֆալտապատման որակով։ Սրա՞նք էին ասում՝ մենք ենք տերը մեր երկրի։ Սրանց տիրոջ մերը։ Davit Sanasaryan էս ԱԽՔը ընկերդ չէ՞ր։ Սերժ էիք մերժում։ Արմեն Գրիգորյանի մասին բան չունե՞ս ասելու...
Առավոտյան՝ 11:00-ին, եկեք Հանրապետության հրապարակ՝ դիմադրենք: Դիմադրու՞մ ենք, եկեք դիմադրենք: Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։ Այսօր իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլեւս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությունը՞։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»,- գրել է Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը