01 11 2021

Գորիս-Կապան հատվածում ոստիկաններն իրականացնում են ուղեկցումներ. Արա Ֆիդանյան



Գորիս-Կապան ճանապարհահատվածում նախ անվտանգություն են ապահովում, ապա ուղեկցումներ ենք իրականացնում. հատկապես հիմա եղանակային պայմաններով պայմանավորված աճում է այդ ուղեկցումների թիվը: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: «Ոչ միայն այդ հատվածում, առհասարակ ունենք խնդիր ոստիկանության ծառայողների թվաքանակի հետ: Այդուհանդերձ, կարողանում ենք այլ ծառայությունների ուժերով կազմակերպել և մինչ օրս որևէ խնդիր չենք ունեցել: Գիտեք, որ այդտեղ տեղի ունեցան բեռնատարների որոշակի կուտակումներ, բավականին մեծամասշտաբ աշխատանք տարվում է այդ հատվածում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ