29 10 2021

Թուրքիան գնում է դեպի «Մեծ Թուրան» և այստեղ ամենակարևորը Սյունիքի գործոնն է․ Սուրեն Սարգսյան



«Թուրքիան լուրջ առաջնորդ է մեր տարածաշրջանում՝  տարբեր պրոցեսներ նախաձեռնելու ծրագրում, Թուրքիան հիմա գնում է դեպի «Մեծ Թուրան», էստեղ ամենակարևորը հենց Սյունիքի գործոնն է, ինչո՞ւ Սյունիքը,  որովհետև  Սյունիքը բոլորի համար խնդրհարույց է»,-նման  տեսակետ արտահայտեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ընթացքում ։

Ըստ բանախոսի Սյունիքը Իրանի համար ոչ միայն արտաքին սահման է, այլև՝  Իրանի և ԵԱՏՄ-ի միակ ցամաքային սահմանն է,  այսինքն՝  դեպի ծով դուրս գալու միակ տարբերակն է, եթե ուզում է դուրս գալ՝  Թուրքիայից անկախ ճանապարհով։

«Եթե Իրանը կորցնում է իր արտաքին սահմանը , ինքնաբերաբար  ազդեցության տակ է ընկնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից , սա լուրջ խնդիր է,  դրա համար իրանական բանակը կանգնած է Նախիջևանի սահմանում , հիմա Իրանը հասկանում է , որ էնպիսի իրավիճակ է ստեղծվել,  որ արտաքին սհմանից զրկվելու խնդիր ունի»,-նշեց Սուրեն Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ