«Ողջամիտ կասկածներ կան, որ մեզ համար կենսական զիջումներ պարունակող մի փաստաթուղթ է, իսկ դրա բովանդակության մասին կարող ենք իմանալ միայն ստորագրումից հետո:Այս կասկածն իսկապես ողջամիտ է , որովհետև կա նախադեպ»,-այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը և հարց ուղղեց Կառավարության անդամներին.
«Կառավարությունն ուզո՞ւմ է փարատել այս կասկածը, թե՝ թողնելու է, որ այն խորանա»,-հարցադրեց պատգամավորը։
Պատգամավորի հարցին պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և վստահեցրեց, որ առաջիկա նոյեմբերի 9-ի շուրջ այն փաստաթղթերը որոնք շրջանառվել են մամուլում, այդպիսի քննարկում չկա և փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում.
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը