27 10 2021

Մտահոգություն կա, որ Դուք կարող եք լինել ազդեցության գործակալ․ Խամոյանը՝ Մանուկյանին



ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղելով Մանուկյանին նշեց․

«Դուք երկար տարիներ աշխատել եք մասնավոր սեկտորում, եղել եք, պետական գնումների քաղաքականության փորձագետ եք , և ձեր խոսքում  ասում եք, որ չեք ունեցել կետ Ձեր կենսագրությունում, որը կարող էր ետ պահել այդ պաշտոնին հավակնելուց և մատնացույց եք անում  ձեր մասնագիտական կարողությունները։ Մենք ունենք հետևյալ փաստը, որ Դուք հավակնում եք մի շատ կորևոր պաշտոնի՝ ինֆորմացիայի հասանելիության տեսանկյունից և առհասարակ երկրի անվտանգության տեսանկյունից»

Այնուհետև պատգամավորը նկատեց, որ Մանուկյանն իր կենսագրությունը հավաքել է ՀԿ սեկտորներում աշխատելով, արևմտյան ֆինանսավորմամբ տարբեր կազմակերպություններում աշխատելով։

«Կարող է լիենլ մտահոգություն, որ Դուք կարող եք լինել ազդեցության գործակալ։ Ինչպես կփարատեք առկա մտահոգությունները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ