22 10 2021

Գորիսեցիները կարմիր գլխարկների միջոցով, զամբյուղներով սյունյաց ողջույնները ուղարկեցին Նիկոլին․ Սայաթ Շիրինյան



Նիկոլը պարտվեց, ՔՊ-ն պարտվեց և Գորիսում արտառոց ոչինչ տեղի չունեցավ, որովհետև 2017 թվականից առուշ Առուշանյանը քաղաքապետ էր և հստակ քաղաքաշինությամբ էր զբաղվել և ժողովուրդը դա տեսել է։ Առուշ Առուշանյանը կալանավայրում իր հեղինակությամբ, իր անցած ճանապարհով, իր մարտական ուղիով կարողացավ հաղթել այս իշխանություններին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը։

«Սա շղթակյական էֆեկտ է ունենալու։ Առաջիկա ՏԻՄ ընտրություններին վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պարտվելու է։ ՏԻՄ ընտրություններում կարմիր գլխարկները, չեմ ասում կարմիր բերետավորները, լցվել էին Գորիս, իսկ գորիսեցիները կարմիր գլխարկների միջոցով, զամբյուղներով սյունյաց ողջույնները ուղարկեցին Նիկոլին ու ՔՊ-ին»,- նշեց Շիրինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ