18 10 2021

Գորիսեցիները մերժեցին մուրճային իրականությունը, որն իրենց պարտադրում էին իշխանությունները․ Արեգնազ Մանուկյան



Գորիսեցիները փաստորեն մերժեցին այդ պողպատե, մուրճային իրականությունը, որն իրենց պարտադրվում էր այս իշխանությունների կողմից։ Մերժեցին սուտը կեղծիքը, մերժեցին, պատերազմ, պարտություն և զոհեր բերած իշխանություններին, և այո՛ ընտրեցին ապագան՝ արժանապատիվ ապագան։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Այն պարագայում, երբ իշխանություններին չի հաջողվում բանակի գործոնը կիրառել ընտրությունների քվեարկության ժամանակ, երբ իշխանություններին չի հաջողվում  անձնագրերի նույնականացման գործոնը կայնքի կոչել , փաստորեն մենք ստանում ենք բոլորովին այլ պատկեր»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ