06 10 2021

Մեզ համար հիմա ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում թշնամու տրամադրած տեղեկատվությունը․ Աննա Մկրտչյան



«Չի անցնում մեկ շաբաթ, որտեղ չլինի գեթ մեկ քաղաքական իրադարձություն, որը լրացուցիչ ապացույց չհանդիսանա այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն իսկ տրված խոստումներն  ուղղակի  կյանքի կոչել,  և որևիցե խոստում  փաստաթղթի  շրջանակներերում թե դրանից դուրս  որևէ հայկական նպատակադրում չունի, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով  հայկական դային տարածքով  Ադրբեջանի իրականացրած թռիչքներին։

 «Երբ ասում ենք, որ փաստացի ՀՀ-ն դարձել է այս տարածաշրջանում ուղղակի վարչատարածքային միավոր և ոչ թե սուբյեկտ, մեզ ասում են՝ մի չափազանցրեք, ինչ  իրականության չափազանցման մասին է խոսքը , թե հիմա մենք ունենք միջպետական ճանապարհ, որն ուղղակի զավթված է , որը իշխանությունները  փորձում են սահմանային փոքրիկ միջադեպ ներկայացնել , մեզ համար հիմա ինֆորմացիայի աղբյուր է  հանդիսանում  թշնամական պետության տրամադրած տեղեկատվությունը», - ասաց  Աննա Մկրտչյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ