«Մենք պետք է վերականգնենք մեր պետության տարածքային ամբողջականույթյունը , պետք է երաշխավորենք Հայաստանի հարավը հյուսիսի հետ , կենտրոնի հետ կապող ճանապարհի անխափան օգտագործումը։ Առաջնային պայման պետք է դրվի վերադառնալ նոյեմբերի 9-ի դիրքերին, այն է բոլորը մնում են իրենց տեղերում։ Պետք է Ադրբեջանը հետ քաշվի 11 կմ , հայկական ուժերը վերադառնան այնտեղ, որտեղ գտնվում էին նոյեմբերն 9-ի համաձայնագրի ստորագրման պահին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան»խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ պատասխանելով հարցին, որ հնարավոր իշխանափոխության դեպքում ի՞նչ է անելու ընդդիմությունը՝ կորցրածը ետ բերելու կամ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն առ ոչինչ ճանաչելու ուղղությամբ։
«Նոյեմբերի 9-ի հայտարությունը մեկ էջ է, բայց պետք է լիներ 100 էջ , այսինքն մեկ էջի մեջ խտացված է 100 էջի պարունակություն, բովանդակություն , հետևաբար յուրաքանչյուր կետի կիրառման ընթացքում բացվում են և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ՝ կախված իշխանության վարքագծից, կեցվածքից , հնարավորությունից։ Ինչ վերաբերում է Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակին պետք է վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ ցանկացած գնով, գինն այլևս կարևոր չէ»,-նշեց Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը