12 10 2021

Իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը՝ ներկայացնել իրեն հաճելի թեկնածուի․ Ղազինյան



«Իշխանությունը չի կարող պարտադրել  ընդդիմությանը՝  ներկայացնել  իրեն հաճելի թեկնածուի»,- այս մասին  հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով փաստին, որ  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը 7-րդ անգամ իրեն չընտրեց փոխնախագահի պաշտոնում:

«Այդ կարգավիճակը մենք կամովին չենք զիջելու իշխանությանը, որովհետեւ եթե ընդդիմությունը հրաժարվի թեկնածու առաջադրելուց, ապա այն կանոնակարգ օրենքի համաձայն՝ անցնում է իշխանությանը։ Երևի թե իշխանությունն այդ նպատակն է հետապնդում, շատ լավ հասկանալով, որ ըննդիմությունը չի փոխելու թեկնածուին, որովհետև դա կլինի նահանջ, դիրքերի զիջում։ Իշխանությունը բարոյական ոչ մի իրավունք չունի՝ ստիպելու ընդդիմությանը՝ խաղալ  կամ գործել  իր թելադրած կանոններով, հետևաբար հարցը գտնվում է իշխանության պատասխանատվության տիրույթում։ Իրենք են սաբոտաժի ենթարկում հանձնաժողովի աշխատանքը։ Եթե իրենք կհասկանան իրենց սխալը և հրապարակային կամ ոչ հրապարակային ձևով մեզ կտեղեկացնեն, որ պատրաստ են խելոք քվեարկել ընդդիմության թեկնածուի օգտին, մենք խմբակցությունում կքննարկենք և  կկայացնենք համապատասխան որոշում»,-ասաց Արթուր Ղազինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ