Ես մի բան գիտեմ միանշանակ, որ եթե բնակչության օրինակ 20 տոկոսը շատ ակտիվ պայքարի իշխանափոխության համար՝ չխնայելով սեփական ժամանակը, չնայելով օրվա տրամադրությանը, ապա ոչ մի իշխանություն, չի դիմանա։ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Նույնիսկ, եթե բնակչության 5 տոկսը վճռականությամբ պայքարի իշխանութայն դեմ, ոչ մի իշխանություն չի դիմանա։ Խոսքը գնում է զանգվածային պայքարի մասին։ Եթե չհաջողվի հասնել այդ նպատակին, այո՛, ուրեմն չենք հաջողելու։ Բայց մեզ ընտրողների 21 տոկոսը ձայն է տվել, ընդհանրապես 400 հազար մարդ համարում են այս իշխանությանը դավաճան, կապիտուլյան, հողատու։ Համոզված եմ, որ իրականում այդ թիվը շատ ավելի մեծ է, նույնիսկ այդ զանգվածի 1/3-ը մտնի ակտիվ պայքարի մեջ, ոչ մի իշխանություն չի դիմանա, սա փաստ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը