« Հիմա կարծես խոսում են հնարավոր հանդիպման մասին . Հայաստանի ղեկավարը պետք է նստի և բանակցի մ մարդու հետ որն իրեն անվանել է հարբեցող ծաղրածու, դուք ո՞նց եք պատկերացնում այդ հանդիպման բովանդակային մասը »,-հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ Հայաստանից պաշտոնական մակարդակով որևէ պատասխան չի տրվում՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ծաղրական ու նվաստացնող հայտարարություններին:
«Չեն պատասխանում, որովհետև կոմպելսքսավորված են, որովհետև պարտվել են , որովհետև հնարավոր է դրա հետևում կան ևս այլ բաներ , որոնց մաիսն այսօր մենք չգիտենք և միակ տարբերակն այս իրավիճակից դուրս գալու սրանց հեռանալն է , ես ուղղակի ուրիշ տարբերակ չեմ տեսնում :Ամեն հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում ՀՀ-ի և մեր ժողովրդի համար»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը