Ինչպե՞ս Է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահը՝ արևմտյան երկրների և հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն տալու հնարավորությանը և այս համատեքստում ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կեցվածքը՝ Ադրբեջանի ագրեսիայի պարագայում , հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը նշեց․
«Չեմ տեսնում, որ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության հետ կապված, նման հնարավորություն ուղղակի հնարավոր չէ պատկերցնել ․ իրենց հայտարարությունները դրական եմ գնահատում, Նենսի Փելոսիի այցը և նրա արած հայտարարությունները դրական եմ համարում , բոլոր քայլերը որոնք օգնում են մեզ և ինչ-որ տեղ միտված են՝ զսպելու Ադրբեջանին դրական եմ գնահատում, բայց ուզում եմ իրատես լինենք ։ Միացյալ նահանգների ազդեցույթունը նաև Թուրքիայի վրա շեշտակի նվազել է և Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի վրա ․ Ադրբեջանի նախագահը կանգնած ուղիղ հայտարարում է, որ որևէ զանգերի հետ հույս չկապեք, հասկանլի է ո՞ւմ է ակնարկն ուղղված։ Բայց տվյալ դեպքում, հողի վրա, ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը՝ այստեղ Հայաստանում, որը կաշկանդված է ուկրաինական պատերազմով , որի դերակատարությունն այստեղ նվազել է մեր պարտության պատճառով , որն այսօր փորձում է նույն կարգի հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ։ Լավրովի ելույթները Բաքվում, եթե ուշադիր կարդաք, կտեսնեք թե՝ իրենք ինչ տեղ են տալիս Ադրբեջանին Հարավային կովկասում իրենց քաղաքականության մեջ ։ Մեղադրենք Ռուսաստանին, թե՝ ինչու է Ռուսաստանն իր ազգային շահերից բխող քայլեր անում պարզապես անիմաստ է ։ Մեր հանրությանը սրել Ռուսաստանի դեմ, ավելի վատ մեզ համար։ Այո՛ մենք ավելի ակտիվ պետք է համոզենք Ռուսաստանին, որ Հայաստանն իրենից բան է ներկայացնում , որ այս քաղաքականությամբ կարող եք կորցնել Հայաստանը, այո՛, պետք է համոզել , այդ ուղղությամբ ոչինչ չի արվում»,-ասաց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը