17 09 2022

Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված. «Հրապարակ»

Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի օր է՝ հումանիտար հրադադար է հաստատվել, սակայն չեն դադարում լուրերը, որ ՀՀ սահմանի երկայնքով, նաեւ Նախիջեւանի մասում, հակառակորդը զորք է կուտակում, եւ հրադադարը կարող է ամեն պահի խախտվել։ Այդ լուրերը չի հերքում նաեւ Փաշինյանը, ով երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ եւ բոլորին ասել է․ «Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»։

Իսկ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ասել է՝ եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել, եւ նշել է, որ հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ