Ինչ տոնակատարության մասին է խոսքը, դա արյան փառատոն է։ Մամուլի ասուլիսում Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, փորձագետ Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անկախության 30-ամյակին նվիրված մասշտաբային և գունագեղ տոնակատարություն անցկացնելու մասին։
«Պատկերացրեք վահանակներ, որոնց վրա առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի զոհերի թվի մասին տվյալներ, ինչպես նաև մահացած քաղաքացիների տարիքն ու լուսանկարները, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն, իր հերթին, բացում է սեփական վահանակը, որտեղ ներկայացնում է տվյալներ ուսանողների մեջ զոհերի թվի մասին։ Սա իրոք փառատոն է, արյան խրախճանք»,- ընդգծեց Ղազարյանը՝ իշխանությունների նախաձեռնությունն անբարո անվանելով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը