Կարծում էի, որ այս հարցի վերաբերյալ մեր գործընկեր ՔՊ-ական պատգամավորները շատ ավելի ինքնուրույն կլինեն, քան նախապես որոշած էր: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ այսոօր՝ սեպտեմբերի 10-ին, Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ էր գումարվել։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով։
Քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության, արդյունքում նախագիծը չընդունվեց, քանի որ իշխանական պատգամավորները կողմ չքվեարկեցին:
«Ձեռնպահն ընդհնարապես վատ սովորություն է, ցանկացած հարցում մարդ պետք է կարողանա դիրքորոշում ունենալ՝ կողմ կամ դեմ, ձեռնպահ լինելը լավ բան չի ասում մեր գործընկերների կողմնորոշման մասին: Մենք շատ բան չէինք պահանջում, մենք նախապես բանավոր քննարկում ունեցել էինք այս հարցի ժամանակ նախորդ արտահերթ նիստից հետո ոչ հրապարակային: Բազմաթիվ հարցեր քննարկել էինք, այդ թվում նուրբ հարցեր, հիմնականում հանձնաժողովի նախագահ պարոն Վարդանյանի հետ: Նաև հետաձգել էինք այս նախագծի քննարկումը հաշվի առնելով որոշ հանգամանքներ և լրամշակել էինք նախագիծը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը