«Առաջիկայում մենք տեսնելու ենք ամբողջական և հզոր Արցախը»։ Սա Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ուղերձն է կալանավայրից՝ Արցախի անկախության կապակցությամբ, որը ասուլիսի ժամանակ փոխանցեց համայնքապետի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Փաստաբանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ արդարադատություն իրականացնող մարմինները պետք է հաշվի առնեն ժողովրդի կարծիքը․ «Հաշված օրեր առաջ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ ՀՀ-ում գործադիր իշխանությունը արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքին չի միջամտել ու չի միջամտելու։ Ողջունելի է, բայց Նիկոլ Փաշինյանը արտահայտեց նաև հետևյալ միտքը, որ արդարադատություն իրականացնող մարինները պարտավոր են հաշվի առնել ժողովրդի կարծիքը։ Այս խոսքերի ամենամեծ փորձությունը լինելու է առաջիկա դատական նիստի ժամանակ, քանի որ առաջիկայում Գորիսի դատարանը պիտի քննի Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։ Գործի ստվար հատորում՝ ստորագրահավաքի արդյունքներում ամփոփված է ժողովրդի կամքը»,- ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը