Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու է առաջադրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
1991 թվականից մինչ օրս անվտանգության հարցը եղել է Հայաստանի քաղաքական, տնտեսական և հասարարակական կյանքի առանցքային նշանակություն ունեցող ոլորտներից մեկը, որովհետև աշխարհագրական դիրքը և մեր ոչ այնքան բարեկամ հարևանները մեզ ստիպել են մշտապես ուշադրության կենտրոնում պահել անվտանգությունը։ Հանձնաժողովի նիստին իր խոսքում ասաց Ղազինյանը։
«Մենք առաջնահերթ պետք է լուծենք մեր պետության և քաղաքացիների անվտանգության հարցը, մենք պետք է ձեռնամուխ լինենք, որպեսզի այս կազմով և այլ կառույցների հետ փոխգործակցության միջոցով պատասխանատու մարմինների աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը և նրանց առջև խնդիրների և նպատակների առավել կատարելագործման իրականացման փուլում։ Եվ ես մտածում եմ, որ պետք է նաև ձեռնամուխ լինել իրավական անվտանգության հայեցակարգի, պարենային անվտանգության հայեցակարգի, պետք է մտածել նաև կիբերանվտության, դեմոգրաֆիկ անվտանգության, սահմանային գոտիներում բնակչության անվտանգության, պետք մշտապես պահել ներքին անվտանգության խնդիրները, որովհետև գտնվելով պատերազմական վիճակում անխուսափելի է օտարերկրյա գործակալների ներթափանցումը»,- ասաց նա։
Ղազինյանը հիշեցերեց, որ իրենք՝ ընդդիմությունն առաջարկել է պատերազմը քննող քննիչ հանձնաժողով ձևավորել, որով հանրությունը կստանա իր հարցերի պատասխանները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը