ԱԺ 8-րդ նստաշրջանը իականում տվեց շատ դարակազմիկ հարցերի պատասխաններ, որոնք թեև գուշակվում էին այս երեք տարիների ընթացքում, սակայն չէին հստակեցվել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է հոգեբան Միրհդատ Մադաթյանը․
«Հայոց հաղթական պատմության ամենախարիզմատիկ կերպարներից մեկը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր։ Սպարապետը անհերքելի հեղինակություն էր և նույնիսկ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ակտիվ վարկաբեկել Արցախյան առաջին ազատամարտի հերոսներին, նա զգուշությամբ էր վերաբերվում Սպարապետի կերպարին։ Այս ամենը ձգվեց մինչև 44-օրյա պատերազմը, երբ Փաշինյանի և իր կիրթ ու կառուցողական միակ բարեկամի թեթև ձեռքով և 5000 հայ նահատակի գնով, Շուշին հանձնվեց թշնամուն։ Համացանցում հայտնվեցին Սպարապետի արձանի նկատմամբ բարբարոսության իրականացման լուսանկարներ, որոնց Հայ ազգը անտարբերությամբ վերաբերվեց, ասեմ ավելին, հենց իր, Սպարապետի անհաջող եղբայրը նույնիսկ ոչ միայն չփորձեց դուրս բերել այդ արձանը օկուպացվող տարածքից, այլև հետո նույնիսկ ոչ մի կերպ չարձագանքեց...
Հենց սա էլ հուշեց Փաշինյանին, որ Սպարապետի կերպարը «հնացել» է, և ժամանակն է այն պղծելու։ Եվ այսպես, ԱԺ 8-րդ նստաշրջանին ներկա գտնվող ՔՊ ոհմակը, ի սկզբանե առաջ մղեց մի թեզ, թե այն ՊՆ նախարարները, ում օրոք բանակից փողով մարդ է ազատվել՝ Հայրենիքի դավաճաններ են։ Բոլորս ենք հիշում, որ Անկախ Հայաստանի առաջին ՊՆ նախարարը, ում օրոք բանակից փողով ազատվել են՝ Վազգեն Սարգսյանն էր։ Ի սկզբանե ուզում եմ ասել, որ այնքան պրիմիտիվ չեմ, որ փողով բանակից ազատող մի որևե ստոր «կլերկի» արարք վերագրեմ ՊՆ նախարարին, բայց ուզում եմ նշել, որ անկախ նրանից, որ նույն խմբակցության «նախկին» ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, կարծես թե փորձեց բացատրել այս կարծիքը, ԱԺ խոսնակը և բազում երեսփոխաններ, մամուլի ներկայացուցիչներին, ի լուր ամբողջ աշխարհի հայտնեցին, որ Սպարապետը՝ Հայրենիքի դավաճան էր։
Որպես շարունակություն, Լևոն Տեր Պետրոսյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով նույնպես ներկայացնում է Տեր Պետրոսյանի հոգեզավակ Փաշինյանին ԱԺ ամբիոնից պաշտոնապես հայտարարեց՝ որ Սպարապետը հեղաշրջում է իրականացրել Հայաստանում, ի նկատի ունենալով 1998 թվականի հայտնի դեպքերը՝ Տեր Պետրոսյանի հեռացումը իշխանությունից և Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը։
Իսկ հիմա ուղղակի տրամաբանական հարց՝ ու՞մ էր ձեռնատու հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտը ՀՀ Ազգային Ժողովում։ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ում հավատում և վստահում էր Սպարապետը, թե՞ տերպետրոսյանական ռեվանշիստներին, ովքեր այսօր էլ հանձնում են Հայրենիքը ի հակառակ Սպարապետի, պղծում և արժեզրկում են Սպարապետի տարած հաղթանակը՝ Արցախյան առաջին ազատամարտում, հայտարարում են, որ Սպարապետն արեց անթույլատրելին՝ զինվորական իշխանությունը խառնելով քաղաքական հարցերին և վերջապես Սպարապետին, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում են Հայրենիքի դավաճան...
P.S. Ես գիտեմ, որ մինչ այժմ ժողովրդին կերակրել են այլ ստերով, հիմնավորելով, թե ժամանակի իշխանությունը պատասխանատու է տեղի ունեցածի համար, բայց ուզում եմ պատասխանել Փաշինյանի հանրահայտ ֆրազով՝ «պատասխանատու է, բայց մեղավոր չէ»։ Եվ չմոռանանք, որ 2018 թվականին գալով իշխանության, Փաշինյանը, ամենատարբեր բանագնացներով փորձեց համագործակցել հոկտեմբերի 27-ի հիմնական հանցագործ Նաիրի Հունանյանի հետ...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը