Տրամաբանելու եւ փաստերը համադրելու նվազագույն կարողությունները բավարար են գործողությունների սինխրոն վիճակը հասկանալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
«Ադրբեջանցիների կողմից շրջափակված Որոտան գյուղը բնակավայր է Գորիս խոշորացված համայնքի կազմում, որի համայնքի ղեկավարը եւ նրա մեկ տեղակալը, նախքան ադրբեջանցիների գործողությունները, կալանավորվել են Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, իսկ համայնքի ղեկավարի մյուս տեղակալը` ձերբակալվել էր եւ չի կալանավորվել միայն դատարանի որոշմամբ: Տրամաբանելու եւ փաստերը համադրելու նվազագույն կարողությունները բավարար են գործողությունների սինխրոն վիճակը հասկանալու համար»,- ասված է գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը