Միհրդատ Մադաթյանը գրում է․
Երկրորդ օրն է ԱԺ-ում տեղի են ունենում բռնապետական իրադարձություններ որտեղից ակնհայտ երևում է, որ իշխանական պատգամավորները, ոգևորված Փաշինյանի նեկայությունից կամ ուղղակի ցանկանալով քծնել նրան, հրահրում են ընդհարումներ։ Իրականում իմ և համոզված եմ, դպրոց ավարտած, երկու անգամ երկու թվաբանության պատասխանն իմացող, մի փոքր մտածող մարդկանց համար (խոսքս անուղեղ և ինքնախաբեությամբ զբաղվողների մասին չէ), զզվելի են այն ստահոդ ճառերը, որոնք իրականության հետ աղերս չունեն և հնչում են ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավորների կողմից։ Իմ մոտ տպավորություն է, որ նրանք կարծում են, թե Հայ ազգը կատարյալ ապուշ է և անարժանապատիվ։
Երեկ պրն. Փաշինյանը, 5 միլիարդ դոլլարի մասին պրն. Վարդևանյանի տված հարցին ոչ միայն չպատասխանեց, խուսափեց, այլև բորբոքվեց, ինչով հիմնավորեց, որ 5 միլիարդ դոլլարով իր Հայրենիքը վաճառելու մասին լուրերը իրականությանը շատ մոտ են։
Ասելով՝ «հարցրեք Ձեր վստահորդին», ի նկատի ունենալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ ի նկատի ուներ նա։ Եթե ի նկատի ուներ, թե Քոչարյանն է վաճառել Արցախը և այդ գումարը վերցրել, ապա հարց՝ ինչու՞ մոտ 15 տարի ադրբեջանը չէր վերցնում այն, ինչը գնել էր Քոչարյանից։ Եթե ի նկատի ուներ 4 միլիարդի մասին այն կեղծ լուրերը, որը տասնյակ տարիներ հենց ինքն էլ տարածում էր, ապա դրա փաստարկված հերքումը բազմաթիվ անգամ տրվել է, սա մեկ, և երկրորդը՝ ինչու՞ այս 3 տարվա ընթացքում, ունենալով բոլոր բռնապետական լծակները, փնտրելով ամենուր, որտեղ հնարավոր է, Փաշինյան Նիկոլը չգտավ գեթ 100 դոլլար այդ 4 միլիարդից։ Այստեղ կարելի է հետևություն անել, որ կամ այդ 4 միլիարդը սուտ է, չկա, կամ ինքը փայ է ստացել Քոչարյանից և այդ պատճառով այդ գումարի հետ կապված գործընթացը իրավական գնահատական չի ստացել։ Մի խոսքով, եկեք ու տեսեք, որ ԱԺ բարձր ամբիոնից, իշխանական պատգամավորների կողմից հնչում են ստեր, որոնք ուղղակի թաղային բամբասանքի մակարդակի են և իրավական հարթությունում հերքված։ Բայց բարձրաձայնվում են, որպես բացարձակ ճշմարտություն։ Անպատասխանատու՞ է սա... Կարծում եմ ոչ, ուղղակի սրան, ժողովրդի մեջ ասում են «էշի տեղ դնել»։
Ինչևիցե, երկրորդ ամոթալի փաստը այն էր, որ բանակից ամեն կերպն (փողով, ինքնասպանության փորձով, հոմոսեքսուալիստական հակումներով...) ազատվածները, խոսում են բանակից ազատվելու երևույթի մասին, որպես դավաճանություն։ Այո, համաձայն եմ, ուղղակի մեկ անգամ եկեք ներքին գույքագրում արեք և հաշվեք թե քանի նման դավաճան կա իշխանական թիմում։ Բա հետո ինչու՞ եք նեղանում, երբ ասում են, թե դավաճանների իշխանություն եք։ Գիտեք, ես չեմ կարծում, որ Հայ ժողովուրդն այնքան ապուշ է, որ կարող եք ուղղակի պաթետիկ ստեր ասելով «գլուխներն աղալ»։ Միգուցե, իհարկե կա որոշ փոքրաթիվ մի զանգված, ով զուրկ է տրամաբանությունից... ՓՈՔՐԱԹԻՎ, կրկնում եմ, որովհետև ես իմ ազգի մասին այլ՝ դրական կարծիք ունեմ։
Ամեն դեպքում, սա դեռ բոլորը չէր և էլի ասելիքներ ունեմ ԱԺ այս նստաշրջանի նիստերի վերաբերյալ, սակայն բոլոր նրանց, ովքեր դեռ այնքան, մեղմ ասած միամիտ են, որ ուտում են այս փաշինյանական «կտերը» և հավատում այն լկտի ստերին, որը ասվում են ԱԺ ամբիոնից, սեփական շահի և ինքնակայացման համար, պղծելով այն, ուղղակի խնդրում եմ անցնել ստորև դրված հղումով և դիտել այն կարճ ֆիլմ-հետաքննությունը, որը արվել է դեռևս 2019 թվականին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը