Այն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, որը վարում է կառավարությունը, ես համարում եմ հակասոցիալական: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ես կողմ չեմ այն քաղաքականությանը, թե ինչքան փող տանք թոշակառուին կամ նպաստառուին, որ սովամահ չլինի, այլ ոնց անենք, որ նպաստ ստանալու կարիք չունենա»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև պարգևավճարների համակարգին՝ ասելով, որ իշխանությունը աղճատում է պարգևավճարների ինստիտուտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը